Հայերեն   English   Русский  

Ամենալուրջ քաղաքական պայքարն ընթանում է Հանրապետական կուսակցության տարբեր թևերի միջև. քաղաքագետ


  
դիտումներ: 331

Խորհրդարանական ընտրություններից հետո, կառավարության ձևավորման այս փուլում մենք ունենք մի իրավիճակ, որտեղ ամենալուրջ քաղաքական պայքարն ընթանում է Հանրապետական կուսակցության տարբեր թևերի միջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս» իսնտիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ քաղաքագետի` առաջին դեմքերի մակարդակով դժվար թե լինեն փոփոխություններ, իսկ միջին և երիտասարդ օղակներում մենք կտեսնենք նոր անձեր և նոր գործընացներ:

«Երկրի ղեկավարն այս նոր նշանակումներով պատրաստվում է ստեղծել նոր դաշտ հաջորդ տարվա ապրիլի համար: Խորհրդարանի առաջին նիստից հետո, արդեն իսկ պարզ կլինի Հանրապետական կուսակցության ցուցակից ով է զբաղեցրել գործադիր պաշտոններ, ներքաղաքական դասավորումներին մեջ ակնհայտ փոփոխություններ կլինեն»- ասաց Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին՝ քաղաքագետը դրանցից առանձնացրեց օրերս Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեն, որի ժամանակ ժամանակ այդքան էլ տպավորիչ արդյունքներ չեն գրանցվել:

«Ինչևէ, Էրդողանը և նրա կուսակցությունը կարողացան ընդունել այդ սահմանադրական բարեփոխումները, իսկ թե արդյոք Էրդողանին կհաջողվի փաստացի պառակտված հասարակությանը կառավարել առաջիկա տարիներին, պարզ չէ, բայց փաստն այն է, որ առաջիկայում Թուրքիայում սպասվում են հետաքրքիր զարգացումներ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Ինչ վերաբերում է այս օրերին Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժություններին,ապա քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանի իշխանությունները արդեն հետևություններ են արել անցյալ տարի ապրիլյան դեպքերից և այս անգամ նման լայնամասշտաբ սրացումներ տեղի չեն ունենա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: