Հայերեն   English   Русский  

Էլեկտրոնային գրադարանն արդեն հասանելի է ապագա բժիշկներին


  
դիտումներ: 452

«Ժամանակի պահանջով՝ 100-ամյակին ընդառաջ» միջոցառումների շրջանակում ուսանողներին ներկայացվեց «Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ը:

Այսուհետև մեր համալսարանի ապագա բժիշկները հնարավորություն կունենան օգտվելու էլեկտրոնային բժշկական գրադարանից: Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղծվել է եռաբաղադրիչ էլեկտրոնային կայք: Յուրաքանչյուր ուսանող և կլինիկական օրդինատոր իր ծածկագրով հնարավորություն կունենա մուտք գործել նշված թվային տիրույթ և, ըստ ուսումնական տարիների, օգտվել բուհական կրթության համար անհրաժեշտ գրականությունից:

«Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ում ներբեռնված ուսումնական թեստերի միջոցով ուսանողները կստուգեն և կամրապնդեն իրենց գիտելիքները: Կայքն ունենալու է նաև տեսադասընթացի բաժին, որտեղ զետեղված կլինեն համապատասխան դասախոսությունները, որոնք հնարավորություն կտան վերհիշելու անհրաժեշտ ուսումնական նյութը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ էլեկտրոնային գրադարանի մեկնարկը բուհի միջազգայնացման կարևոր ապացույցներից է և նպատակ ունի ուսումնական գործընթացն առավել դյուրին և մատչելի դարձնել:

Ծրագրի համակարգող Զավեն Քոլոյանը ներկայացնելով էլեկտրոնային գրադարանի հնարավորությունները՝ նշեց, որ որպես ԵՊԲՀ շրջանավարտ ուրախ է, որ հարազատ բուհի զարգացման վեկտորն ուղղված է դեպի թվայնացում:

Նշենք, որ էլեկտրոնային գրադարանը հասանելի է www.ysmubooks.am էլեկտրոնային հասցեով, իսկ առաջարկների և հարցերի համար կարող եք գրել info@ysmubooks.am հասցեով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: