Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել


  
դիտումներ: 436

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով երկու կասկածյալ է ձերբակալվել Տվյալ տեղեկությունը լրատվամիջոցներին տրամադրել էր հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրը: Գրում է Russian.rt.com-ը:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ կասկածյալները պլանավորել էին ահաբեկչություն իրականացնել Ֆրանսիայում նախագահական ընտրությունների անցկացման օրը՝ ապրիլի 23-ին:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մատիաս Ֆեկլը հաստատել էր, որ ընտրությունների օրը ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվածներ կան:

Հայտնի է դարձել նաև, որ Մարսելում ձերբակալվածների բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում Le Monde պարբերականի վրա պատկերված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանաու Ֆիյոնի լուսանկար և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դրոշ է հայտնաբերվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: