Հայերեն   English   Русский  

Մեղադրանք է առաջադրվել լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար


  
դիտումներ: 739

2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է,

որ Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանը` 02.04.2017թ.-ին, Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց նկատելով ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանին, մոտեցել է նրան և պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն վերջինս շարունակել է իրականացնել իր լիազորությունները: Այդ ընթացքում Ջուլիետա Կոկոլյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, վիրավորել և բռնություն է գործադրել Շողիկ Գալստյանի նկատմամբ` քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբիտարածքից:

Այսպիսով, «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանի նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: