Հայերեն   English   Русский  

Պետրոս Ղազարյանի պատասխանը Զարուհի Փոստանջյանին


  
դիտումներ: 1214

«Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը արձագանքել է Զարուհի Փոստանջյանի` լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հնչեցրած արտահայտությանն, ըստ որի` «եթե նույն հարցը նույն հաղորդման մեջ մի քանի անգամ տալիս են, դա արդեն և էթիկայի խախտում է, և ոչ պրոֆեսիոնալիզմ»:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր քաղաքական գործիչները լրագրողներից բողոքելու փոխարեն պետք է սովորեն, որ իրենց դուր չեկող հարցերը նույնպես հնչելու են և մի փոքր պատրաստվեն դրանց եթերից առաջ։ Իսկ էս դեպքում նախ նույն հարցը չի կրկնվում, հետո, եթե հարցին չեն պատասխանում, կարող եմ 10 անգամ էլ նույն հարցը տալ։ Պրոֆեսիոնալիզմը և էթիկան ինչ կապ ունեն»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդումը հյուրընկալել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, որը հաղորդման ընթացքում ցանկացել է հեռանալ տաղավարից` զայրանալով Պետրոս Ղազարյանի հնչեցրած հարցերից` «Ելք»-ի և Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: