Հայերեն   English   Русский  

Մտավախություն կա, որ պաշտպանական կողմը սադրիչ գործողությունների է դիմում, որ դատաքննությունը չսկսվի.Փաստաբան


  
դիտումներ: 161

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ պաշտպանական կողմն ամեն կերպ խոչընդոտում է դատաքննության մեկնարկին: Փաստաբանի խոսքով` դեկտեմբերին դատարան ուղարկված գործով դատաքննությունը դեռևս չի սկսվել, քանի որ ամբաստանյալների պաշտպանները նույնաբովանդական, անառարկայական միջնորդություններ են ներկայացնում:

«Ընդամենը 4-5 նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ պաշտպանական կողմը միայն նույնաբովանդակ միջնորդություններ է ներկայացրել: Մտավախություն կա, որ պաշտպանական կողմը սադրիչ գործողությունների է դիմում, որ դատաքննությունը չսկսվի: Մինչև հիմա նույնիսկ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը չի ընթերցվել դատարանում»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Փաստաբանն անդրադարձավ նաև գործով փակ վկայի՝ լրատվամիջոցներին տված տված հարցազրույցին: Վկան պատմել էր, թե քննիչներն իր նկատմամբ ճնշումներ են գործադրել և ինքն այդ պայմաններում է ցուցմունք տվել այն մասին, որ ամբաստանյալներին տեսել է դեպքի վայրում, իսկ հիմա որոշել է բարձրաձայնել այդ մասին, քանի որ խղճի խայթ է առաջացել։

«Գործով փակ վկան այս կերպ պաշտպանության տակ է առնում ամբաստանյալ Խաչիկ Կոսյանին: Մեր կարծիքով` այդ փակ վկայի նկատմամբ ճնշումներ են գործադրել ամբաստանյալների հարազատները, որ նման հայտարարություն անի լրատվամիջոցներով: Այժմ այդ վկայի հայտարարության վերաբերյալ քննություն է ընթանում Հատուկ քննչական ծառայությունում»,- ասաց փաստաբանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: