Հայերեն   English   Русский  

​Մենք պայքարելու ենք մինչև վերջ արդար դառաքննության հասնելու համար. Փառանձեմ Մեյթիխանյան


  
դիտումներ: 178

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 80-ամյա մոր աչքի առջև։ Վեճը, ըստ նախնական տվյալների, առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի.Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի և որովայնի շրջաններում և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին և Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

Սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իրենք պայքարելու են մինչև վերջ, որ արդար դատաքննություն անցկացվի:

«Մենք պայքարելու ենք մինչև վերջ արդար դառաքննության հասնելու համար: Ես նաև քաղաքացիական հայց եմ ներկայացրել՝ ամբաստանյալներից պահանջելով 30 մլն դրամ: Արդեն մի քանի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ ամուսնուս սպանության վերաբերյալ ոչ մի նոր փաստ չի ներկայացվել: Ամեն ինչ անում են, որ դատաքննությունը չսկսվի»,- ասաց Փառանձեմ Մեյթիխանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: