Հայերեն   English   Русский  

​Թրամփի թիմը երդմնակալության արարողության համար նվիրատվություններից ռեկորդային գումար է հավաքել


  
դիտումներ: 191

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության կոմիտեին հաջողվել է երդմնակալության արարողության համար ռեկորդային 107 միլիոն դոլար հավաքել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, այդ գումարը հավաքվել է մասնավոր հովանավորների նվիրատվությունների հաշվին:

Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության համար հավաքված նվիրատվությունների գումարը գերազանցել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի երկու երդմնակալության արարողությունների համար հավաքված գումարին (2009թ.-ին 55 միլիոն դոլար, իսկ 2013թ. `43 միլիոն դոլար):

Կոմիտեն շուտով հովանավորների մասին տվյալներ կտրամադրի ԱՄՆ-ի դաշնային ընտրական հանձնաժողովին: Ընդ որում` պարտադիր չէ հրապարակել այն տեղեկությունը, թե ինչի համար է այդ նվիրատվություններից ստացված գումարը ծախսվել:

Երդմնակալության արարողությունից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մնացած գումարը մտադիր է բարեգործական նպատակներով օգտագործել:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը երդմնակալության արարողության ընթացքում Դոնալդ Թրամփի ելույթը տարօրինակ անհեթեթություն էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: