Հայերեն   English   Русский  

Իլհամ Ալիևը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը


  
դիտումներ: 197

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Եվրոպական միության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Իլհամ Ալիևը նշել է, որ այդ այցի ընթացքում անցկացվել են արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ: Այցի ընթացքում սկիզբ է դրվել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև նոր համաձայնագրի շուրջ աշխատանքին, որն Ադրբեջանի նախագահը դիտարկել է որպես կարևոր քայլ՝ ուղղված համագործակցության զարգացմանը:

Կողմերը հանդիպմանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը, շփման գծին տիրող իրավիճակը, բանակցությունների գործընթացն ու հակամարտության կարգավորման հեռանկարները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: