Հայերեն   English   Русский  

Հրապարակվել են մանրամասներ 1997թ-ին Հեյդար Ալիև-Բիլլ Քլինթոն հանդիպումից


  
դիտումներ: 1092

Հրապարակվել է 1997թ.-ի օգոստոսի 1-ին ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ (Ուիլիամ) Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպման և բանակցությունների արդյունքում կազմված փաստաթուղթը,հաղորդում է Պանորաման:

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության կողմից հրապարակված փաստաթղթի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև:

Հանդիպման սկզբում Ուիլիամ Քլինթոնը և Հեյդար Ալիևը ողջունեցին միմյանց: Ադրբեջանի նախագահը իր շնորհակալությունը հայտնեց հանդիպման համար: Երկխոսության ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին և Լիսսաբոնյան պայմանավորվածություններին առնչվող հարցեր:

Հեյդար Ալիև - Նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելը մեծ հաջողություն է: Մենք ակնկալում ենք որ Դուք նոր քայլեր կձեռնարկեք ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների խորացման համար և կօգնեք Ադրբեջանին լուծել այն խնդիրները որոնց առնչվել է: Կովկասյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար: Ես գիտեմ, որ Դուք դիտարկում եք այդ տեսանկյունից, սակայն անհրաժեշտ է արագացնել այդ գործընթացը:

Ուիլիամ Քլինթոն – Հուսով եմ, որ մենք կարագացնենք այդ գործընթացը: Մենք տպավորված ենք այն առաջընթացով, որը դուք ձեռք եք բերել Ձեր երկրում ծանր պայմաններում:

Հեյդար Ալիև - Այո:

Ուիլիամ Քլինթոն – Հուսով եմ, որ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և կարծում եմ Կոնգրեսը ավելի բաց կլինի Ադրբեջանի հանդեպ, քանզի դուք առաջընթաց ունեք ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցում: Եվ եթե մեզ հաջողվի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ապա, կարծում եմ, ոչ մի խոչընդոտ չի լինի, որպեսզի խորանան մեր երկրների միջև հարաբերությունները: Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, ես վստահ էի, որ ձեր երկրին լավ ապագա է սպասվում էներգակիրների և Ադրբեջանի աշխարհագրական դիրքի շնորհիվ: Ձեր ընդունած որոշումները լուրջ ազդեցություն կթողնեն Ադրբեջանի և տարածաշրջանի ժողովուրդների վրա:

Հեյդար Ալիև - Դուք ճիշտ եք: Մեզ հաջողվել է Ադրբեջանում ստեղծել քաղաքական և հասարակական կայունություն: Ժողովրդավարական զարգացումը, շուկայական տնտեսություը և մարդու իրավունքների պաշտպանությունը անընդհատյա գործընթացներ են: Մենք արդեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը: Եվ դա մեր երկրի ռազմավարական ուղին է: Ադրբեջանի համար ԼՂ հակամարտությունը ամենաբարդ հիմնախնդիրն է: Հանդիպման ժամանակ ես Ձեզ ներկայացրեցի մանրամասները: Այդ մենք ենք ցանկացել, որպեսզի ԱՄՆ-ը դառնա Մինսկի խմբի համանախագահ: Մենք շատ ջանք ենք ներդրել դրա համար: Մենք ձեզ ավելի շատ ենք վստահում, քան որևէ մեկին և կարծում ենք ԱՄՆ-ը կարող է ավելի մեծ դերակատարում ունենալ, քան որևիցե մեկը: Ադրբեջանում նույնիսկ երեխաներն են հավատում նախագահ Քլինթոնին:

Ուիլիամ Քլինթոն – Միգուցե լավ կլինի, որ դուք զբաղվեք իմ PR-ով:

Հեյդար Ալիև - Ես շատ ուրախ կլինեմ, գալ և քարոզել արտաքին հարաբերությունների Ձեր տեսլականը: Ես գիտեմ, որ դուք շատ բան եք արել: Դուք ընդլայնել եք ՆԱՏՕ-ն՝ չնայած Ռուսաստանի բարձրացրած աղմուկին՝ դուք արեցիք դա: Դա նշանակալի հաղթանակ էր, որ դուք ներկայացրեցիք հավասարակշռված բյուջե և հասաք ձեր նպատակին: Դա նշանակալի աշխատանք էր: Եվ դուք ստեղծեցիք 10 միլիոն աշխատատեղ:

Ուիլիամ Քլինթոն – Նա կարող է իմ PR-ով զբաղվել: Արժե այստեղ կանչել իմ մամլո քարտուղարին:

Ռեգնումի փոխանցմամբ, այս փաստաթղթերի հրապարակումը շարունակական է լինելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: