Հայերեն   English   Русский  

​Թրամփի հաղթանակը գուշակած էքստրասենսը հայտարարել է, թե երբ կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը


  
դիտումներ: 2679

Express պարբերականի փոխանցմամբ` պորտուգալացի միստիկ Հորացիո Վիլեգասը, որն ավելի վաղ կանգագուշակել էր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը արդեն այս տարի կարող է սկսվել: Գրում է Vesti.ru.-ն:

Էքստրասենսի կարծիքով` միջուկային պատերազմից խուսափել հնարավոր չէ, և ամերիկացիների վերջին հարվածը Սիրիայում դրա նախագուշակն է:

Հորացիո Վիլեգասի խոսքով` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԿԺԴՀ-ի և Չինաստանի մասնակցությամբ միջուկային պատերազմը կարող է մայիսի 13-ին սկսվել, երբ կլրանա պորտուգալական Ֆաթիմա քաղաքում Մարիամ Աստվածածնի հայտնությունների 100 տարին:

Էքստրասենսը հայտարարել է, որ երկիր մոլորակի բնակիչները պետք է զգույշ լինեն մինչև 2017թ. ավարտը: Նրա խոսքով` դա ծայրաստիճան «պայթյունավտանգ» ժամանակաշրջան է: Վիլեգասը նաև վստահություն է հայտնել, որ Երրորդ համաշխարհային պատերազմը երկար չի լինի և կավարտվի տարվա վերջում:

Իսկ թե ինչ հետևանքներ կունենա նոր գլոբալ հակամարտությունը նա չի մանրամասնել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հորացիո Վիլեգասը Դոնալդ Թրամփի հաղթանակը գուշակել է դեռևս 2015թ.-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: