Հայերեն   English   Русский  

​Ալեք Բոլդուինը պատմել է Թրամփին նմանակելու գաղտնիքների մասին


  
դիտումներ: 325

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը The Late Show with Stephen Colbert հաղորդաշարի շրջանակներում պատմել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նմանակելու գաղտնիքների մասին: Բոլդուինը Թրամփին նմանակում է Saturday Night Live շոուի ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդավար Սթիվեն Կոլբերի հետ զրույցի ընթացքում Բոլդուինը պատմել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նմանակելն այնքան էլ բարդ չէ:

Դերասանի խոսքով` անհրաժեշտ է ընդամենը բարձրացնել ձախ հոնքը, իջեցնել աջը, իսկ դեմքն այնպես ձգել, որ կարծես պատրաստվում ես ավտոմեքենայի «թևերից» ինչ-որ բան վերցնել:

Բացի այդ, Բոլդուինն ընդգծել է, որ մի փոքր վախեցած է Saturday Night Live շոուի ընթացքում Թրամփին նմանակելուց հետո օրեցօր ավելացող հայտնիության պատճառով:

Բոլդուինը հայտարարել է նաև, որ շատերն իրեն փողոցում մոտենալով շնորհակալություն են հայտնում նախագահին նման կերպ նմանակելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սթիվեն Բոլդուինը դադարել է եղբոր հետ շփվել նախագահին նմանակելու պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: