Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում իրավապաշտպան Յունուս ամուսինների նկատմամբ կարող են հետախուզում հայտարարել


  
դիտումներ: 152

Ապրիլի 19-ին Բաքվի վերաքննիչ դատարանը սկսել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու՝ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի գործով լսումները: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Նրանք ձերբակալվել էին 2014 թ-ի ամռանը տեղի և արտասահմանյան հասարակական կազմակերպությունների դեմ քրեական գործի շրջանակներում: 2015 թ-ի օգոստոսին նրանց դատապարտել էին երկարաժամկետ ազատազրկման՝ մեղադրելով տնտեսական հանցագործություններ իրականացնելու մեջ:

Միջազգային կազմակերպությունների բողոքներից հետո 2015 թ-ի դեկտեմբերին նրանց ազատազրկման իրական ժամկետները փոխարինվել են պայմանականի, և նրանք ազատ են արձակվել: 2016 թ-ի ապրիլին ամուսինները բուժման նպատակով մեկնել էին արտերկիր:

Ամուսինների վճռաբեկ բողոքարկումների դիտարկումը Ադրբեջանի գերագույն դատարանը բազմիցս հետաձգում էր: Ի վերջո, դեկտեմբերի 27-ին Գերագույն դատարանը գործը վերանայման համար վերադարձրել է Բաքվի վերաքննիչ դատարան (ԲՎԴ):

Ապրիլի 19-ի նիստին դիտարկվել է գործընթացին ամուսինների մասնկության հարցը: Փաստաբան Էլչին Սադըգովը հայտնել է, որ արդարացման խնդրանքով Գերագույն դատարան դիմել են հենց Յունուս ամուսինները, ուստի վերաքննիչ դատարանում լսումները կարող են անցկացվել նաև առանց նրանց մասնակցության: Փաստաբանը չի բացառում, որ Յունուս ամուսինների նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարեն՝ դատարան չներկայանալու պատրվակով:

Փաստաբանը պահանջել է ներկայացնել մի շարք փաստաթղթերի պատճեններ: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ նիստը հետաձգելով մինչև մայիսի 3-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: