Հայերեն   English   Русский  

​Բրիթնի Սփիրսը իրանցի ընկերոջից երեխայի է սպասում


  
դիտումներ: 594

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Սփիրսը երեխայի է սպասում երիտասարդ սիրեցյալից

Ամերիկյան Radar Online պորտալը սենսացիոն տեղեկություն է տարածել այն մասին, որ երգչուհի Բրիթնի Սփիրսը պատրաստվում է երրորդ անգամ մայր դառնալ:

Այդ մասին պորտալին տեղեկացրել է երգչուհու մտերիմ ընկերներից մեկը: Գրում է Elle.ru.-ն:

«Բրիթնին պլանավորում է որոշ ժամանակով հեռանալ բեմից, որպեսզի ամբողջովին իրեն նվիրի մայրությանը: Նա Սեմի հետ անչափ երջանիկ է երեխա ունենալու կապակցությամբ: Եվ, իհարկե, Բրիթնին երազում է դուստր ունենալու մասին», - հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ 35-ամյա երգչուհին երկու որդի ունի: Բացի այդ, աղբյուրը հայտնել է նաև, թե ինչպես է այդ տեղեկությունը ընդունել Բրիթնիի սիրելիին` 23-ամյա ֆիթնեսի մարզիչ Սեմ Ասգարին:

«Նա սիրահարված է Բրիթնիին և շատ երջանիկ է, որ իրենք երեխա են ունենալու», - ասել է աղբյուրը:

Պետք է նշել, որ ինստագրամ սոցիալական ցանցի երգչուհու էջում սկսել են հաճախ զույգի համատեղ լուսանկարներ հրապարակվել: Աղբյուրը նաև հայտնել է, որ հնարավոր է զույգը շուտով օրինականացնի իրենց հարաբերությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: