Հայերեն   English   Русский  

​Ավշային համակարգը մաքրելու տարբերակներ


  
դիտումներ: 1362

Ավիշը օրգանիզմի կենաց ջուր են անվանում:

Ավիշը միջբջջային տարածությունում ու ավշանոթներով հոսելով՝ լվանում է մարմինը, իրականացնում բջիջների մաքրում, օրգանիզմից դուրս է բերում թույներն ու վնասակար բակտերիաների կենսագործունեության արգասիքները: Երբեմն ավշային հանգույցները շոշափելի, երբեմն անգամ տեսանելի են դառնում: Այդ հանգույցներում ավշի «աշխատանքը» դանդաղում է. չէ՞ որ այդ փոքրիկ գործարաններում հսկայածավալ աշխատանք է տարվում, առանձնացվում են թույներն ու ախտածին մանրէները: Իսկ ավշային հանգույցներն առաջինն են ահազանգում, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ:

Եթե մշտական թուլություն, ուժահատություն եք զգում ու հաճախ եք հիվանդանում սինուսիտով, անգինայով, տառապում եք գլխացավերից, արթրիտից ու ավելորդ քաշից, ապա մի մոռացեք ուշադրություն դարձնել ավշահանգույցներին:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն մաքրելու ավիշը:

1. Խորը շնչեք. օրգանիզմում 3 անգամ ավելի շատ ավիշ է շրջանառվում, քան արյուն, սակայն ավիշ մղող օրգան, որպես այդպիսին, գոյություն չունի: Խորը շնչելով՝ նպաստում եք դրա արագ թարմացմանը:

2. Շատ շարժվեք. ցատկը, արագ քայլքը, ձգումներն ու ֆիզիկական մյուս կանոնավոր մարզումները բարերար են ազդում ավշահոսքի վրա:

3. Շատ ջուր խմեք. առանց բավականաչափ հեղուկի օրգանիզմից տոքսինների դուրսբերումը դանդաղում է: Վնասակար նյութերը կուտակվում են՝ թունավորելով օրգանիզմը: Լավ արդյունք ունենալու համար կարելի է ջրին մի քիչ կիտրոնահյութ ավելացնել:

4. Մոռացեք քաղցր գազավորված ըմպելիքների մասին. դրանց մեջ մեծ քանակությամբ շաքար կա, չարժե օրգանիզմը ծանրաբեռնել դրանով:

5. Թարմ միրգ կերեք քաղցած ստամոքսին. մրգերի մեծ մասը մարսվում է 30 րոպեում: Թթուներն ու դրանցում պարունակվող ֆերմենտներն օգնում են առավոտյան մարսողական համակարգը վերագործարկելուն:

6.Կանաչ բանջարեղեն. դրանք առատ քլորոֆիլ են պարունակում, որը գերազանց է մաքրում արյունն ու ավիշը:

7. Ընկուզեղենի մասին չմոռանաք: Ճարպաթթուներ մատակարարելով՝ ապահվում ենք օրգանիզմի ակտիվ թունազրկումը: Հունական ընկույզը, նուշն ու պնդուկը, արևածաղկի, դդմի, վուշի սերմերը կօգնեն դրան:

8. Կօգնեն նաև խոտաբույսերով թեյերը:

9. Ինքնամերսումը, կոնտրաստային ցնցուղը խթանում են օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքը:

Մի ծուլացեք պատճառաբանելով, որ արդեն ոչինչ չի օգնի. առողջության վերականգնման հարցում երբեք ուշ չէ գործելը: Էլ չասենք, որ առաջին իսկ քայլից ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք. սեփական օրգանիզմի խնամքն ու հոգսը միշտ բավարարության զգացում են պատճառում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: