Հայերեն   English   Русский  

Սիրուշոն` Vogue-ի նոր համարում


  
դիտումներ: 673

Աշխարհահռչակ Vogue ամսագրի մայիսյան համարը լուսաբանել է հայազգի երգչուհի Սիրուշոյի Pregomesh բրենդը:

Բրենդի պաշտոնական կայքը գրում է.

2017 թ. մարտ ամսին Pregomesh հայկական արծաթյա զարդերի բրենդը ստացավ համագործակցության առաջարկ աշխարհահռչակ բրիտանական Vogue ամսագրի կողմից: Սա մեծ անակնկալ էր Pregomesh-ի համար, քանի որ Vogue ամսագրի հետ համագործակցությունը վկայում է որակական բարձր չափանիշների համապատասխանելու, ինչպես նաև յուրահատուկ ոճ ունենալու մասին: Այս առաջարկն ոգևորող և միևնույն ժամանակ պարտավորեցնող էր, քանի որ Pregomesh-ը ներկայանալու էր ոչ միայն որպես բրենդ, այլև ազգային արժեքների խորհրդանիշ միջազգային նորաձևության հարթակում :

Առաջարկը ստանալուց անմիջապես հետո թիմը ձեռնամուխ եղավ նախապատրաստական աշխատանքների. մշակվեց միջազգային ամսագրում ներկայանալու կոնցեպտը, ընտրվեցին զարդերի տեսակները, նկարահանման վայրն ու լուսանկարիչը: Իսկ թե ով պետք է կրեր զարդերն ու ներկայացներ այն Vogue-ում` հռետորական հարց էր: Պետք է լիներ նա, ով զարդարվեստի միջոցով սկիզբ էր դրել արծաթագործական ժառանգության վերականգնմանը և հանդիսացել բրենդի հիմնադիր. Սիրուշոն:
Մայիսյան համարում Pregomesh-ը ներկայացել է իրեն հատուկ ոճով, նոր տեսականիով ու գարնանային գույներով: Համարում ներկայացվել են Գարուն 2017 հավաքածուում տեղ գտած նոր գոտին ու թևնոցները, որոնք գեղեցիկ կերպով համադրվել են արդեն բոլորի կողմից սիրված զարդերի հետ:

Vogue





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: