Հայերեն   English   Русский  

​Էբոլայի վարակի հայտնաբերման նպատակով` հարկադիր արյունառ


  
դիտումներ: 1005

Ճապոնիայի ստորին պալատը մի օրենք է ընդունել, որը թույլատրել է Էբոլայի վարակի կասկածի դեպքում հարկադիր արյունառը:

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2016-ի ապիլի 1-ից: Փաստաթղթի համաձայն, հարկադիր միջոցառումները վերաբերվելու են այն անձանց, ովքեր կամովին կհրաժարվեն արյուն հանձնել Էբոլայի, ժանտախտի, թոքախտի, թռչնագրիպի անալիզի համար: Որոշ դեպքերում էլ օրենքը նախատեսում է նաև հարկադիր հոսպիտալացում: Ավելի վաղ Ճապոնիան միջազգային 30 օդանավակայաններում մարմնի ջերմաստիճանի ավտոմատ սկանավորում էր մտցրել: Ուղևորները անպայման պետք է հաշվետվություն տային Արևմտյան Աֆրիկա կատարած այցելության մասին` Ճապոնիա ժամանելուց 21 օր առաջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: