Հայերեն   English   Русский  

8 ամենաէլիտար հատուկ ուժերն աշխարհում


  
դիտումներ: 382

Էլիտար հատուկ ուժերը լավագույն պատրաստվածություն ունեցող և ամենավստահելի միավորներն են, որոնցով կարող է պարծենալ ցանկացած երկիր:

Նրանք գնում են այնտեղ, ուր մյուս զորքերը վախենում են մոտենալ, հաշվարկում են տարատեսակ ռազմավարական հնարքներ և անցկացնում են համարձակ փրկարարական առաքելություններ:

Նրանք լավագույնից լավագույնն են:

Թեեւ չափազանց դժվար է այդ ուժերին համեմատել, այդուհանդերձ ցուցակը կազմվել է` հաշվի առնելով դրանց իրականացրած առաքելությունների բարդության աստիճանը:

8. Պակիստանի Հատուկ ծառայություններ խումբ. առավել հայտնի են որպես սեւ արագիլները` հրամանատարների կրած յուրահատուկ գլխարկների շնորհիվ:

2009-ի հոկտեմբերին նրանց հաջողվել է ներխուժել գրասենյակ եւ փրկել մոտ 40 մարդու, որոնք գերի էին ընկել Թալիբանի զինյալների կողմից:

7. Իսպանիայի Unidad de Operaciones especiales. Եվրոպայի առավել հարգված հատուկ ուժերից է: Այն հիմնվել է որպես կամավոր միություն 1952 թ-ին` հետագայում վերածվելով էլիտար խմբավորման:

UOE-ի կանաչ բերետին արժանանալը չափազանց դժվար է, թեկնածուների շուրջ 70-80%-ը ձախողվում է:

6. Ռուսաստանի Alpha խումբ. հատուկ նշանակության ջոկատների շարքում լավագույններից է: Այս էլիտար հակաահաբեկչական ստորաբաժանումը ստեղծվել է ԿԳԲ-ի կողմից 1974 թ.-ին, և մինչ օրս ծառայություն է իրականացնում ԱԴԾ համար:

Ալֆա խումբը բուռն քննադատությունների արժանացավ 2002 թ., երբ Մոսկվայում թատրոնի գրավման արդյունքում պատանդ ընկած առնվազն 120 մարդ մահացավ նրանց կողմից կիրառված գազի հետեւանքով:

5. Աշխարհի շատ քիչ հակաահաբեկչական ուժեր կարող են մրցակցել Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի հետ: Խումբը կազմված է 200 ուժեղ եւ լավ վերապատրաստված մարդկանցից, որոնք անցնում են գործողության պատանդառության դեպքերում: Նշվում է, որ 1973 թ. հիմնադրումից ի վեր խումբն ազատել է ավելի քան 600 մարդու:

Ժանդարմերիայի պատմության մեջ առավել տարօրինակ դեպքերից եղել է Մեքքայի Մեծ մզկիթի ազատումը 1979 թ.: Քանի որ ոչ մուսուլմաններին չի թույլատրվում ոտք դնել սուրբ քաղաք, երեք հոգուց բաղկացած խումբը ստիպված է եղել ժամանակավորապես իսլամ ընդունել, որպեսզի օգնի Սաուդյան զինված ուժերին` վերագրավել մզկիթը:

4. Իսրայելի Sayeret Matkal. աշխարհի ամենաէլիտար ստորաբաժանումներից մեկը: Նրա հիմնական նպատակն է հետախուզական տվյալների հավաքագրումը, եւ շատ հաճախ նրա անդամները գործում են թշնամու գծերի խորը թիկունքում:

2003 թ.-ին պաղեստինցիները առևանգել էին իսրայելցի տաքսու վարորդի, որին հաջողվեց հայտնաբերել և ազատել Ռամալլայի արվարձաններում գտնվող լքված գործարանի 10-մետրանոց փոսում:

3. Բրիտանական հատուկ Օդային ծառայություն, որը հայտնի է SAS անվան տակ: Նրանց կարգախոսն է. «Ով ռիսկի է դիմում, հաղթում է»: Խոսելով Իրաքյան պատերազմում SAS դերի մասին, ԱՄՆ գեներալ Սթենլի Մաքքրիսթալն ասել է. «Առանց նրանց միջամտության հնարավոր չէր լինի հաջողության հասնել»:

2. Մեծ Բրիտանիայի ռազմածովային ծառայություն. Նրանց շարքեր անցնելու համար զինվորները պետք է անցնեն հատուկ փորձություն Բելիզի խոնավ անտառներում: Ընդունվելու համար տրվում է միայն երկու հնարավորություն:

1. ԱՄՆ ռազմածովային ուժեր. թերեւս հատուկ գործողություններ իրականացնող լավագույն ուժերը:. Ստեղծվել է 1962 թ.: Շատ օտարերկրյա զինվորականներ իրենց հատուկ կարևորության գործողությունների իրականացման ժամանակ հիմնվում են հենց այս ուժերի վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: