Հայերեն   English   Русский  

​Վիկտորիա Բեքհեմը Բրիտանական կայսրության շքանշանի է արժանացել. Լուսանկարներ


  
դիտումներ: 642

Դիզայները շքանշանն անձամբ Քեմբրիջի դքսից է ստացել

Այսօրը բրիտանացի դիզայներ Վիկտորիա Բեքհեմի համար իսկական տոնի է վերածվել: Վաղ առավոտյան նա ամուսնու` Դևիդ Բեքհեմի հետ Բուքինգեմյան պալատ է ուղևորվել, որտեղ անձամբ արքայազն Ուիլյամը նրան Բրիտանական կայսրության շքանշան է հանձնել նորաձևության ոլորտում ունեցած ավանդի համար: Գրում է Elle.ru.-ն:

Ինչպես հայտնի է, հագուստի դիզայնով Վիկտորիա Բեքհեմը արդեն 17 տարի է զբաղվում և բազմիցս ոճի օրենսդիր և տարվա լավագույն կոչման և մրցանակի է արժանացել, իսկ այդ հանգամանքը չէր կարող աննկատ մնալ թագուհու աչքից:

Հատկանշական է, որ այս տարվա փետրվարին նույն մրցանակին արժանացել էր նաև դիզայների ամուսինը` ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը:

Արարաողության համար Վիկտորիան սև նրբագեղ զգեստ էր ընտրել:

«Ինչ համար մեծ պատիվ է այսօր Բուքինգեմյան պալատում գտնվել: Հպարտ եմ, որ բրիտանուհի եմ և որ կարող եմ պատվով կրել այս շքանշանը: Եթե դուք ինչ-որ բանի մասին երազում եք, ապա քրտնաջանորեն աշխատեք, և դրանք պարտադիր կիրականանան», - հայտարարել է Բեքհեմը:

Վիկտորիան նաև խոստովանել է, որ երջանիկ է այդ իրադարձությունով ծնողների և ամուսնու հետ կիսվել. «Առանց նրանց սիրո այդ ամենը հնարավոր չէր լինի»:

Վիկտորիա Բեքհեմ-շքանշան

Վիկտորիա Բեքհեմ-շքանշան

Վիկտորիա Բեքհեմ-շքանշան

Վիկտորիա Բեքհեմ-շքանշան

Վիկտորիա Բեքհեմ-շքանշան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: