Հայերեն   English   Русский  

Նյու Յորքում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան. Լուսանկարներ


  
դիտումներ: 755

Հոլիվուդում մեծ աղմուկ բարձրացրած Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի դերասանները շարունակում Միացյալ Նահանգների խոշոր քաղաքներում ներկայացնել իրենց մասնակցությամբ ֆիլմը: Նախօրեին «Խոստում» ֆիլմի գլխավոր դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը և Շառլոտա Լե Բոնը ներկա են գտնվել Նյու Յորքում կայացած պրեմիերային: Գրում է Popcornnews.com-ը:

Ինչպես հայտնի է օրեր առաջ Լոս Անջելեսում կայացած ֆիլմի համաշխարհային պրեմիերային ներկա էին գտնվել հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյաննները, երգչուհի Շերը, դերասաններ Օռլանդո Բլումը, Սիլվեստր Ստալոնեն և շատ այլ հայտնիներ:

Հիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմի պրոդյուսերները համացանցում սկսել են #պահիրխոստում (#KeepThePromise) արշավը, որին հասցրել են իրենց աջակցությունը հայտնել բազմաթիվ համաշխարհային աստղեր, որոնց թվում` Էլթոն Ջոնը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Շերը, Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Անդրե Աղասին, Ջորջ Քլունին, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Նինա Դոբրևը, սուպերմոդել Թայրա Բենքսը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սամանթա Փաուերը և այն:

Ֆիլմից ստացված ամբողջ հասույթը բարեգործական կազմակերպությունների կնվիրաբերվի, որոնց թվում նաև Էլթոն Ջոնի «AIDS Foundation» հիմնադրամին:

Այս պատմական դրամայի ֆինանսավորումը հայազգի բարերար Քըրք Քրքորյանի վերջին նախագիծն է դարձել:

«Խոստում»  ֆիլմ

«Խոստում»  ֆիլմ

«Խոստում»  ֆիլմ

«Խոստում»  ֆիլմ

«Խոստում»  ֆիլմ

«Խոստում»  ֆիլմ

«Խոստում»  ֆիլմ

«Խոստում»  ֆիլմ

«Խոստում»  ֆիլմ

«Խոստում»  ֆիլմ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: