Հայերեն   English   Русский  

Աբխազական երկաթուղին վերագործարկելու համար քննարկումներ են ընթանում. Վահան Մարտիրոսյան


  
դիտումներ: 452

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը անդրադարձավ այն հարցին, թե երբ կսկսվի երթևեկությունը Հյուսիս-հարավ մայրուղու՝ շահագործման հանձնված ճանապարհների կամուրջներին:

Քարոզարշավի ընթացքում Կարեն Կարապետյանը նշել էր, որ չի նկատում ճանապարհներին իրականացվող աշխատանք. «Աշխատանքների ավարտի հստակ ժամկետներ կան: Բացի պայմանագրով նախատեսված ժամկետի, իմ կողմից հաստատվել են ավելի կարճ ժամկետներ. մինչև մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ կբացվի կամուրջների տակի երթևեկությունը, իսկ մինչև սեպտեմբերի սկիզբ կամուրջների վրայինը»:

Ինչ վերաբերում է Աբխազիայում տարանցիկ երկաթուղու կառուցմանը, նախարար շեշտեց, որ քննարկումներ են ընթանում և, հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերությունները, փորձեր են արվում միջոցներ գտնելու երկաթուղին վերագործարկելու համար:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր. «Ռուսատանը ոչ մի խնդիր չի տեսնում, որ Աբխազիայի տարածքով երկաթուղին կրկին աշխատի ու բեռներ փոխադրվեն Հայաստան ու Վրաստան»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: