Հայերեն   English   Русский  

Grenke Chess Classic. Լևոն Արոնյանի երրորդ անընդմեջ հաղթանակը


  
դիտումներ: 431

Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Գերմանիայում շարունակվող Grenke Chess Classic շախմատային մրցաշարում:

5-րդ տուրում հայկական շախմատի առաջատարի մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը, որը խաղում էր սևերով և իր պարտությունն ընդունեց 58-րդ քայլին:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սևերով հաղթեց գերմանացի Գեորգ Մայերին և 3 միավորով Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Լևոն Արոնյանը 4 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ հաջորդ տուրում սպիտակներով կմրցի չինուհի Հու Յիֆանի հետ:

Grenke Chess Classic, 5-րդ տուր

Լևոն Արոնյան (Հայաստան) – Արկադի Նայդիչ (Ադրբեջան)` 1:0

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Գեորգ Մայեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1

Հու Յիֆան (Չինաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: