Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը շփոթում է պետությունների անունները և չգիտի ԿԺԴՀ-ի առաջնորդի անունը. Տեսանյութ


  
դիտումներ: 299

Ինչպես հայտնի է, Դոնալդ Թրամփը հանրությանը վաղուց է հայտնի իր արտասովոր վարքագծով և հայտարարություններով, իսկ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նրա գործողությունները բավական տարօրինակ են դարձել: Գրում է Russian.rt.com-ը:

Այսպես օրինակ, սիրիական Շայրաթ կառավարական ավիաբազայի ուղղությամբ իրականացված հրթիռային հարվածների մասին պատմելու ընթացքում նա Սիրիան Իրաքի հետ էր շփոթել:

Լրագրողների հետ շփման ընթացքում Սպիտակ տան նոր ղեկավարը երբեք չի հիշատակում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անունը, քանի որ կարծես վերջինիս անունը չգիտի և նրան մշտապես ուղղակի «ջենտլմեն» է անվանում:

Իսկ Հնդկական օվկիանոսում ամերիկյան նավերի ստանդարտ տեղակայումը նա որպես Հյուսիային Կորեային ահաբեկելու գործողություն էր ներկայացրել և կարծես տեղյակ չէր այն մասին, թե որտեղ են ուղևորվում ամերիկյան նավերը:

Իսկ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ Միացյալ Նահանգների նախագահի գործողությունները ռեալիթի շոուների մասնակցի վարքագիծ են հիշեցնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: