Հայերեն   English   Русский  

«Եհովայի վկաներ»-ի ներկայացուցիչները այցլել են Բաքու


  
դիտումներ: 249

Ադրբեջան է ժամանել «Եհովայի վկաներ» եվրոպական ասոցիացիայի ղեկավար Թոնի Բրեյսն ու այդ կառույցի ներկայացուցիչ Միրիանո Մակիասը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի հաղորդագրությունում նշված է, որ կառույցում հանդիպման ընթացքում հյուրերին տեղեկացվել է Ադրբեջանում կրոնական համայնքների «ազատ» գործունեության համար պայմանների ստեղծման մասին: Միևնույն ժամանակ անհանգստություն են հայտնել Եվրոպայի որոշ երկրներում իսլամաֆոբիայի, ռասայական և կրոնական խտրականության աճի առնչությամբ:

Ըստ ադրբեջանական կայքի՝ «Եհովայի վկաներ» համայնքը Ադրբեջանում գործում է 1990-ական թվականների կեսերից: Սակայն ներկայումս համայնքը պետության կողմից գրանցված չէ: Համայնքի անդաները ենթարկվում են հետապնդումների: Ոստիկանները պարբերաբար ռեյդեր են իրականացնում, ձերբակալում համայնքի նեկայացուցիչների հավանքների մասնակիցներին, առգրավում են նրանց գրականությունը: Որպես կանոն՝ նրանց նկատմամբ վարչական տույժեր են կիրառվում:

Ադրբեջանում գրանցվել են նաև նրանց վարչական կալանքի և քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքեր: Այսպես՝ Իրինա Զախարչենկոն և Վալիդա Ջաբրաիլովան 2015 թ-ին կալանավորվել էին և 11 ամիս անցկացրել բանտում: Նրանք արտահերթ ազատ էին արձակվել միջազգային կազմակերպությունների բողոքներից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: