Հայերեն   English   Русский  

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց արտահերթ զեկույց հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ


  
դիտումներ: 3855

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրեց 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:

Նա նշեց, որ իր կողմից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ տվյալ դեպքերի հետ կապված բոլոր խախտումները ներկայացնելով.« Մենք ընդգծել ենք, որ ոստիկանների գործողությունները սպառնում էին երկրում իրավական համակարգի անվտանգությանը»:

Ըստ դրա՝ հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում մարդու իրավուքնների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 200-ից ավելի հաղորդում ազատությունից զրկելու 335 դեպքի վերաբերյալ: Այս, ինչպես նաև ոստիկանության բաժիններ այցերի հիման վրա ուսումնասիրությունները վկայում են, որ այդ օրերին ոստիկանության ստորաբաժանումներ է բերման ենթարկվել 500-ից ավելի անձ:

Նույն ժամակահատվածում ՄԻՊ արագ արձագանքման թեժ գծին, ինչպես նաև գրավոր եղանակով հասցեագրվել է ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իր ընտրած անձին տեղեկացնելու իրավունքի խախտմանը վերաբերող 155 բողոք:

Հուլիսյան իրադարձությունների ըվթացքում ինչպես գրավոր բողոքների և ահազանգերի, այնպես էլ ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ին է հասցեագրվել 179 բողոք՝ կապված փաստաբանի մուտքը ոստիկանություն խոչընդոտելու հետ:

Արման Թաթոյանը ընդգծեց, որ կոպիտ խախտումներ են եղել լրագրողների նկատմամբ, երբ վերջիններս կատարում էին իրենց օրինական գործունեությունը:

Միաժամանակ Արման Թաթոյանը ընդգծեց, որ չի պաշտպանում Հայաստանի Հանրապետական կուսակցության շահերը. « Այն, որ ՀՀԿ-ն ինձ առաջադրել, դա ոչ մի նշանակություն չունի, բացառվում է, որ ես կուսակցության շահերը պաշտպանեմ: Ինձ համար նշանակություն չունի կուսակցություն, մարդկանց խումբ, ես ընտրվել եմ երկրի խորհրդարանի կողմից լայն լեգիտիմությամբ, դրա համար ես խիստ էի իմ գնահատականներում», - ասաց նա։

Նա վստահեցրեց՝ հետևողական է լինելու մինչև վերջ, և այսուհետ ևս լինելու է անկողմնակալ ու օբյեկտիվ։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ուշացած չէր այս զեկույցը ՀՀ ՄԻՊ-ը նշեց. «Սա արտահերթ զեկույց է, քանի որ տարեկանում բացակայում է: Տրամաբանությունն այն էր, որ տարեկան զեկույցի հերթականից տարբերվող էր: Մարդու իրավունքների առանձնակի կոպիտ խախտումների դեպքում արտահերթ զեկույց պետք է հրապարակել: Ինչ վերաբերում է հրապարակման ժամկետին, պետք է ասեմ, որ լրջագույն աշխատանք է կատարվել մասնավորապես վերջում մենք իրականացնում էինք քարտեզների մշակում և սպասում էինք Սահմանադրական դատարանի որոշմանը , որպեսզի ևս մեկ անգամ ամփոփեինք»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: