Հայերեն   English   Русский  

«ՀԺ»․ Արփինե Հովհաննիսյանը ուզում է խորհրդարան գնալ. նա ավելի հեռատես է


  
դիտումներ: 415

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ցանկանում է մանդատ ստանալ եւ գնալ նոր Ազգային ժողով: Մինչեւ այժմ հրապարակումներ են եղել, որ նա կարող է նշանակվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում:

Խոսվել է նաեւ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա նշանակման հնարավորության մասին: Սույն պաշտոնը կարող է թափուր մնալ Հովհաննես Սահակյանի հեռանալուց հետո: Խնդիրն այն է, որ եթե Արփինե Հովհաննիսյանը նոր ձեւավորվող կառավարությունում այս անգամ էլ նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում, ապա ընդամենը մեկ տարի հետո նորից հրաժարական է տալու, քանի որ այդ ժամանակ ավարտվելու է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը:

Դրա հետ միաժամանակ ավարտվելու է կառավարության լիազորությունների ժամկետն ու այդ մարմինը վարչապետի գլխավորությամբ հրաժարական է տալու: Այդ ժամանակ արդեն հայտնի չէ՝ Արփինե Հովհաննիսյանը կրկին կվերանշանակվի՞ այդ պաշտոնում, թե՞ կմնա ձեռնունայն: Իսկ մայիսին խորհրդարան գալով, անկախ այն հանգամանքից՝ փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ կնշանակվի, թե կլինի շարքային պատգամավոր, միեւնույն է, առաջիկա հինգ տարիներին նա այդ պաշտոնում կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: