Հայերեն   English   Русский  

Ուղղախոսությունն ավելի թանկ է, քան պոպուլիզմը. Արման Թաթոյանի հայտարարությունը՝ տեղի ունեցած միջադեպի մասին


  
դիտումներ: 185

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել այսօր իր ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

«Անդրադառնալով իմ ասուլիսի ընթացքում քաղաքացիական հասարակության գործողություններին՝ ուզում եմ նշել, որ խորապես վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ: Բազմիցս նշել եմ Հայաստանում քաղաքացիական հասարակություն դերի բարձրացման անհրաժեշտությունը. նորմալ եմ համարում, որ ինքս էլ կարող եմ որոշ շրջանակների կողմից քննադատության ենթարկվել:

Մարդու իրավունքների պաշտպանը, անկախ ցանկացած հանգամանքից, գործել և շարունակելու է գործել բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ տուրք չտալով այս կամ այն կողմի հնչեցրած դիրքորոշումներին: Ուղղախոսությունն ավելի թանկ է, քան պոպուլիզմը: Շնորհակալություն ասուլիսի բոլոր մասնակիցներին»:

Ավելի վաղ հաորդել էինք, որ Պաշտպանի ասուլիս ընթացքում տեղի է ունեցել միջադեպ: Սրահ են մտել մի քանի անձինք և լուսանկարներ փակցրել Թաթոյանի սեղանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: