Հայերեն   English   Русский  

​Time ամսագիրը հրապարակել է 2017թ. ամենաազդեցիկ անձանց վարկանիշը. Լուսանկարներ


  
դիտումներ: 325

Ներկայացված վարկանիշում ընդգրկվել են Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը, Ռաֆ Սիմոնսը և այլն

Ամերիկյան Time ամսագիրը հրապարակել է 2017թ. ամենաազդեցիկ անձանց վարկանիշը: Ավանդույթի համաձայն ամսագրի խմբագրությունը հորիզոնականներ չի սահմանում ազդեցիկ անձանց համար, այլ նրանց հինգ անվանակարգերում է ներառում: Գրում է Elle.ru.-ն:

«Նորարարներ» անվանակարգում հայտնվել են ԱՄՆ-ի նախագահի դուստր Իվանկա Թրամփը և նրա ամուսինը` Ջարեդ Քուշները, ինչպես նաև Քոնոր Մակգրեգորը:

«Արվեստի ներկայացուցիչներ» անվանակարգում հայտնվել են մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն, դերասանուհիներ Էմմա Սթոունը և Մարգո Ռոբին, դերասան Ռայան Ռեյնոլդսը, շոումեն Ջեյմս Կորդենը, երաժիշտներ Ջոն Լեջենդը, Էդ Շիրանը, Ալիշա Քիզը և Դեմի Լովատոն:

«Առաջնորդներ» անվանակարգում հայտնվել են Դոնալդ Թրամփը, Ջուլիան Ասանժը և Վլադիմիր Պուտինը:

«Տիտաններ» անվանակարգում ընդգրկվել են մարզիկ և գործարար Թոմ Բրեդին, Snapchat-ի հիմնադիր և մոդել Միրանդա Քերի փեսացու Էվան Շպիգելը:

Իսկ «Կուռքեր» ճանաչվել են դիզայներ Ռաֆ Սիմոնսը և բուրլեսկի աստղ Ռու Փոլը:

2017-ազդեցիկներ

2017-ազդեցիկներ

2017-ազդեցիկներ

2017-ազդեցիկներ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: