Հայերեն   English   Русский  

​Դիետիկ ըմպելիքները եռապատկում են ինսուլտի և թուլամտության ռիսկը և շատ ավելի վտանգավոր են, քան շաքարայինները


  
դիտումներ: 254

Օրական մեկ շիշ դիետիկ խմիչք օգտագործող չափահասների մոտ ինսուլտի և թուլամտության զարգացման վտանգը եռապատկվում է: Այս մասին վկայում է ուսումնասիրությունը, գրում է Daily Maily-ը:

Բոստոնի համալսարանի գիտնականների համոզմամբ՝ այդ ըմպելիքները այլևս չպետք է դիտարկել որպես ավելի առողջ այլընտրանք և կոչ են անում հանրությանը օգտագործել ջուր կամ կաթ:

4000 մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ նման դիետիկ ընմպելիքները ավելի վտանգավոր են, քան շաքարով լի ըմպելիքները:

Չնայած նրան, որ քաղցր ըմպելիքների և նման հիվանդությունների կապ դեռևս չի բացահայտվել, դա չի նշանակում, որ քաղցր ըմպելիքներն անվտանգ են. գիտնականները խորհուրդ են տալիս խուսափել երկուսից էլ՝ և՛ քաղցր և՛ դիետիկ ըմպելիքներից: Գաղտնիք չէ, որ դրա հիմնական գնորդները ավելորդ քաշ ունեցող մարդիկ են:

«Խորհուրդ ենք տալիս քաղցր և արհեսատական ձևով քաղցրացրած ըմպելիքների փոխարեն խմել հասարակ ջուր»,-ասում են գիտնականները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: