Հայերեն   English   Русский  

​Խաբարովսկում Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանում հարձակում է իրականացվել. կան զոհեր


  
դիտումներ: 468

Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ քաղաքի Անվտանգության դաշնային ծառայության վարչության ընդունարանի վրա իրականացված հարձակման հետևանքով աշխատակից և գերատեսչության այցելու է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ապրիլի 21-ին տեղական ժամանակով 17:02-ին Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասի Անվտանգության դաշնային ծառայության վարչության ընդունարան անհայտ անձ է մուտք գործել և առանց տեխնիխական վերահսկողության գոտին հատելու սկսել է կրակել ընդունարանում գտնվող անձանց վրա: Զոհվել է ՌԴ ԱԴԾ-ի աշխատակից և ԱՊՀ-ի անդամ երկրների քաղաքացի երկու այցելուներից մեկը, իսկ մյուսը` վիրավորվել: Հարձակումն իրականացրած անձը ոչնչացվել է», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է գերատեսչության տարածած հաղորդագրությունը:

Հաղորդվել է, որ միջադեպի վայրում անհրաժեշտ օերատիվ-քննչական գործողություններ են իրականացվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: