Հայերեն   English   Русский  

​Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի,որ այլևս ցեղասպանություններ տեղի չունենանաշխարհում. Արփի Վարդանյան


  
դիտումներ: 374

Մտավախություն կար, որ Հայոց ցեղասպանության ճանաչման 100-ամյակից հետո շատերի հետաքրքրությունը, այդ թվում նաև հայերի, ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ կնվազի:

Բայց, ի ուրախություն մեզ, պետք է նշել, որ այդ հետաքրքրությունը չի մարել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Նա նշեց, որ ապրիլի 24-ի առիթով Նյու Յորքում և Լոս Անջելեսում արդեն տեղի է ունեցել «Խոստում» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրելհատկապես օտարերկրացիների շրջանում:«Խոստում» ֆիլմի պրեմիերան ապրիլի 27-ին տեղի կունենա նաև Հայաստանում:

«Ամերիկայի 50 նահանգներից 45-ն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հռոմի պապը ճանաչել է ցեղասպանությունը: Այն դարձել է մարդու իրավունքների ճանաչման խնդիր: Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի, որ այլևս ցեղասպանություններ տեղի չունենան աշխարհում»,- ասաց Արփի Վարդանյանը:

Ըստ նրա`ամերիկյան պաշտոնյաները քաջ տեղյակ են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, այն դարձել է նաև նրանց քաղաքական օրակարգի մի մասը: ԱՄՆ-ի հայկական դեսպանությունը Արփի Վարդանյանի խոսքով` ևս շատ լավ է աշխատում: Իրենք հաճախակի են նրանց հետ հանդիպումներ ունենում, հարցի լուծման բազմաթիվ տարբերակներ են քննարկում:

«Մենք բոլորս պարտավոր ենք գտնել նորանոր մեթոդներ, որ կարողանանք այս խնդիրը հասցնել աշխարհի բոլոր ժողովուրդներին: Սա չպետք է լինի միայն քաղաքական խնդիր, եթե հին մեթոդը չի աշխատում, պետք է նոր մեթոդներ գտնել: Ամեն դեպքում, պատմությունը չպետք է մոռացվի, թե չէ այն կկրկնվի»,- ամփոփելով` ասաց Արփի Վարդանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: