Հայերեն   English   Русский  

​Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն մայիսի 3-ին


  
դիտումներ: 334

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տեղի կունենա մայիսի 3-ին Սոչիում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլիլ խոսնակը մանրամասնել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը քննարկվելու է Սիրիայում տիրող իրավիճակը՝ կենտրոնանալով սիրիական հակամարտության կարգավորման խնդրի վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ օրերս կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի սահմանադրությունում փոփոխությունների իրականացմանն ուղղված հանրաքվեի «հաջող» անցկացման առնչությամբ: Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները անդրադարձել են նաև Սիրիայի խնդրին:

Թուրքիայում ապրիլի 16-ին կայացել է սահմանադրական հանրաքվե: 18 կետից բաղկացած փոփոխությանը կողմ է քվեարկել բնակչության 51.41 տոկոսը: Հանրաքվեին 167140 ընտրատեղամասերում քվեարկել են Թուրքիայի 55.3 մլն քաղաքացիներ: Բացի այդ, բանտերում բացվել են ևս 461 ընտրատեղամասեր: Արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիներն արդեն արտահերթ քվեարկել էին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: