Հայերեն   English   Русский  

Եթե «Ազգ-բանակը» պատճառաբանվի միայն Արցախով, կգտնվեն մարդիկ, որոնք կասեն` Ղարաբաղը տանք` հանգիստ ապրենք. Մանուկյան


  
դիտումներ: 421

Պետք է լինի մի փաստաթուղթ, որում շարադրված կլինի «Ազգ-բանակ» գաղափարի հայեցակարգը: Այս մասին, երեկ՝ ապրիլի 20-ին, «Ազգ-բանակ-2017» համաժողովին իր ելույթում նշել է Հանրային խորհրդի նախագահ, պաշտպանության առաջին նախարար Վազգեն Մանուկյանը:

«Նախ պետք է հստակ ձևակերպվի` ինչ անհրաժեշտություն կա, որ մենք ուզում ենք անցնենք այդ գաղափարին: Կարծում եմ` շատ վտանագվոր կլինի, եթե դա պատճառաբանվի միայն Ղարաբաղով, որովհետև կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն` Ղարաբաղը տանք` հանգիստ ապրենք: Պետք է հասկանանք, որ մենք շրջապատված ենք կոնֆլիկտներով», - ասաց Վազգեն Մանուկյանը:

Երկրորդ գլխավոր հարցը, ըստ Մանուկյանի, մոտիվացիան է. «Մենք պատերազմի ժամանակ, որ հաղթեցինք մեծ մոտիվացիա ունեինք, շարժումից հետո համոզված էինք, որ մեծ նպատակներ ունենք, իսկ այսօր, ինձ թվում է՝ մոտիվացիան էապես նվազել է»:

Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ մարդիկ պետք է սիրեն հայրենիքը և հպարտ լինեն, որ հայ են. «Պետք է լինի հասկացողություն, որ ես թիմի անդամ եմ և այդ թիմն արդար է: Ծայրահեղ լիբերալիզմը չի նպաստելու «ազգ-բանակ» ստեղծելուն: Երբեմն տպավորություն է, որ իշխանություններին ու օլիգարխներին է պետք, որ մենք լինենք ազգ-բանակ, գնանք զոհվենք: Մարդկանց մեջ պետք է լինի հասկացողություն, որ պտուղները հասանելի են լինելու բոլորին»:

Հանրային խորհրդի ղեկավարը նշեց, որ ճիշտ չէ մարդկանց շատ վախեցնել. «Եթե մենք շատ վախեցնենք մարդկանց, ասենք, որ մեզ սպանելու են, ջարդելու են` մարդիկ կասեն, է կթողնեմ կգնամ Ֆրանսիա հանգիստ կապրեմ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: