Հայերեն   English   Русский  

Միջադեպ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով. լեզվաբանը շշով հարվածել է ամբաստանյալին


  
դիտումներ: 442

Քիչ առաջ միջադեպ է գրանցվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Ճանաչված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստում այսօր հրապարակվել է մեղադրական եզրակացությունը, որի ժամանակ լեզվաբանը հեռացել է նիստերի դահլիճից, ապա վերադարձել ջերմուկի շշով։

Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ի թղթակիցը դատարանից, Փառանձեմ Մեյթիխանյանը շշով հարվածել է ամբաստանյալ Յուրի Հակոբյանի գլխին։ Նիստերի դահլիճում մեծ աղմուկ է բարձրացել, սկսվել իրարանցում, հնչել հայհոյանքներ եւ նիստն ընդմիջվել է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: