Հայերեն   English   Русский  

​Ֆրանսուա Ֆիյոնը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 448

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ ԱՄՆ-ի և ՌԴ-ի մասնակցությամբ ընդարձակ միջազգային կոալիցիա ստեղծելու համար` նպատակ ունենալով ոչնչացնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես դիվանագիտական նախաձեռնությամբ եմ հանդես գալիս, որպեսզի պայմաններ ստեղծվեն «իսլամական ահաբեկչության» դեմ պայքարի նպատակով», - հայտարարել է Ֆիյոնը իր նախընտրական շտաբում ունեցած ելույթի ընթացքում:

Նրա խոսքով` ԻՊ-ի դեմ պայքարը արդյունավետ կլինի միայն առաջատար համաշխարհային գերտերությունների համատեղ պայքարի դեպքում:

«Որքան ավելի մասնատված են գործում ԱՄՆ-ն, Եվրոպան, ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան և Պարսից ծոցի երկրները, այնքան ավելի է հետաձգվում իսլամական տոտալիտարիզմի դեմ հաղթանակը», - հայտարարել է Ֆիյոնը:

Ավելի վաղ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել էր, որ կողմ է ահաբեկչության դեմ պայքարի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: