Հայերեն   English   Русский  

«Խելացի բինտերի» միջոցով բժիշկը կիմանա հիվանդի վիճակի մասին


  
դիտումներ: 1134

Սուոնսի համալսարանի աշխատակիցները ստեղծել են «խելացի բինտեր», որոնք կարողանում են հայտնաբերել, թե ինչքանով է հիվանդի վերքը ապաքինվում և դրա մասին տեղեկությունը հաղորդում են բուժող բժշկին: Այդ բինտերը կփորձարկվեն արդեն հաջորդ տարի, գրում է telegraph-ը:

Գիտնականների կարծիքով՝ նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա անհատական մոտեցում ցուցաբերել հիվանդին: Ներկայումս վիրակապերով հիվանդներին խորհուրդ են տալիս տանը մնալ և հիվանդանոց գնալ որոշ ժամանակ հետո: Սակայն առանձին դեպքերում վերքը կարող է մինչև այցը բորբոքվել կամ բուժումը դանդաղ ընթանա:

Փոքր սենսորների միջոցով վիրակապերը կկարողանան գնահատել վերքի վիճակը և 5G ցանցով փոխանցել բժշկին: Դա, ըստ գիտնականների, թույլ կտա բժիշկներին ավելի ճիշտ բուժում նշանակել հիվանդին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: