Հայերեն   English   Русский  

​Բաշար Ասադը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 477

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Հալեպում իրականացված ահաբեկչությունը «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունն էր կազմակերպել: Գրում է Russian.rt.com-ը:

«Դա «Ջեբհաթ ան Նուսրան» էր, նրանք հենց սկզբից չեն թաքնվել և կարծում եմ, որ բոլորը համաձայն են դրա հետ, որ «Նուսրան» է իրականացրել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Սիրիայի նախագահի խոսքերը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Սիրիայում ահաբեկչություն կազմակերպվեց` ականապատված ավտոմեքենան, որի ղեկին մահապարտ ահաբեկիչ էր գտնվում, պայթեցվել էր այն ավտոբուսների հարևանությամբ, որոնք շիաթական Ֆուա և Քեֆրայա բնակավայրերից դեպի Հալեպ բնակիչների տարհանումն էին իրականացնում:

Իրականացված ահաբեկչության հետևանքով ավելի քան 130 քաղաքացի էր զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: