Լուկաշենկոն եվրոպացի քաղաքական գործիչներին կոչ է արել ժողովրդավարության շուրջ վիճել իր հետ
«Եթե դուք ցանկանում եք իմ հետ ժողովրդավարության շուրջ վիճել, եկեք ձեր զանգվածային լրատվամիջոցներում բաց քննարկում անցկացնենք», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Բելառուսի ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձի շրջանակներում Լուկաշենկոյի խոսքերը:
«Եկեք, ես միայանակ, իսկ դուք` բոլորդ միասին... Ես կապացուցեմ ձեր ժողովուրդներին, և նրանք հստակ եզրակացություն կանեն, թե արդյոք Լուկաշենկոն ճիշտ է, թե ոչ: Ինչու՞ եք այդտեղ բարիկադավորվել և մեզ վրա ցեխ շպրտում», - հայտարարել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսն Արևմուտքում որևէ մեկին պետք չէ: