Հայերեն   English   Русский  

​Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդի հերթական նիստը


  
դիտումներ: 1214

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի խորհրդի հերթական նիստը,

որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Օրակարգի առաջին հարցով խորհուրդը լսել և հաստատել է հիմնադրամի 2016 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին և ներկայացրել ծախսերը: Մասնավորապես նշվել է, որ պատրաստվել է հայկական գինու վերաբերյալ հեռուստահաղորդումների շարք, կազմակերպվել է ֆրանսիացի մասնագետների այց Վայոց ձորի մարզ, որոնք խորհրդատվություն են տրամադրել տեղի ֆերմերներին, լեհ և ռուս բլոգերների այցելություն Հայաստան, որոնք սոցցանցերի միջոցով տարածել են հայկական գինու վերաբերյալ տեղեկություններ:

Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը հորդորել է ակտիվացնել հիմնադրամի պաշտոնական www.vwfa.am կայքի աշխատանքները և առանձնահատուկ ուշադրություն դարձնել հիմանդարմի գործունեության լուսաբանման հարցին:

Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը քննարկել է հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Զարուհի Մուրադյանին նշանակելու հարցը և միաձայն հաստատել է նրա թեկնածությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ հարցեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: