Հայերեն   English   Русский  

Ողբերգական վթար մայրաքաղաքում. կա 3 զոհ


  
դիտումներ: 1650

Shamshyan.com-ը հայտնում է.

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ջանիբեկյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Astra մակնիշի 34 RA 022 Nissan Patrol մակնիշի У 835 CP-123 համարանիշի և Opel Zafira մակնիշի 34 ZQ 976 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել են:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7, թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Դավիթ Մուրադյանի, նույն կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, Փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Վիրավորներին Opel Astra-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, հետո արդեն դեպքի վայր ժամանած փրկարարները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանն ու Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը դեպքի վայրից մեկնել են հիվանդանոց՝ պարզելու տեղափոխվածների ինքնությունը։ Փաստի առթիվ Գ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 243 հոդվածի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են՝ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 37 շենքի բնակիչ, 29-ամյա Հարություն Հարությունյանը, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի բնակիչ, 30-ամյա Վահան Արշակյանը և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 32-ամյա Վանիկ Գասպարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: