Հայերեն   English   Русский  

​Գիտնականները պարզել են, թե ինչով է սպիտակ գինին վնասակար կանանց համար


  
դիտումներ: 1188

Ամերիկացի և չինացի մի խումբ գիտնականներ պարզել են, որ այն կանայք, ովքեր սպիտակ գինի կամ լիկյորներ են օգտագործում, հաճախ դեմքի մաշկի հետ կապված խնդիրներ են ունենում,

հաղորդում է Daily Mail պարբերականը` հղում կատարելով Journal of the American Academy of Dermatology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներին:

Բրաունի Համալսարանի դերմատոլոգները նշում են, որ նման ալկոհոլ օգտագործող կանանց մոտ հաճախ է հանդիպում ռոզացեա հիվանդությունը, որին բնորոշ են դեմքի մաշկի գրգռվածությունն ու կարմրումը:

Դերմատոլոգներն ուսումնասիրել են մոտ 83 հազար կանանց առողջական վիճակը և նրանց օգտագործած ալկոհոլի քանակը 1991-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում: Պարզվել է, որ նրանցից մոտ հինգ հազարը տառապում է ռոզացեայով:

Գիտնականների կարծիքով շաբաթական հինգ բաժակից ավելի սպիտակ գինու օգտագործումը 49%-ով մեծացնում է այս հիվանդության առաջացումը, իսկ երեք բաժակը` 14%-ով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: