Հայերեն   English   Русский  

Հզոր փոթորիկ Թուրքիայում, կան զոհեր և վիրավորներ


  
դիտումներ: 252

Համաձայն Թուրքիայի Մերսինի օդերևութաբանական շրջանային նախարարության տեղեկությունների` Արևելյան միջերկրածովային հատվածից ուժեղ քամու հոսանքներ են փչել, որի ուժգնությունը ժամանակ առ ժամանակ հասել է 100 կմ ժամ արագության:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Սիվասում, Նևշեհիրում, Յոզգաթում, Էրզրումում, Արդահանում հզոր քամու հետևանքով ավերվել են մեծ թվով բնակելի շենքերի, աշխատավայրերի տանիքներ, վնասվել են ավտոմեքենաներ: Մերսինում, Տրաբզոնում, Արթվինում և Արդահանում մահացել է չորս մարդ, ևս չորսը վիրավորվել են: Մեծ թվով ծառեր արմատախիլ են եղել:

Մահացածների թվում է 28 ամյա Մերյամ Թոփրաքը, որը միջերկրածովյան հատվածում գտնվող դաշտերից մեկում նախաճաշելիս է եղել, երբ քամու հետևանքով ծառը վայր է ընկել վերջինիս վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: