Հայերեն   English   Русский  

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի Ուզբեկստան


  
դիտումներ: 237

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 15-ին պաշտոնական այցով մեկնելու է Ուզբեկստան: Այս մասին հաղորդում են Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը այցի շրջանակներում հանիդպումներ և քննարկումներ կունենա Ուզբեկստանի ղեկավարության հետ: Ակնկալվում է, որ թուրք նախարար Մևլութ Չավուշօղլուին կընդունի Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյաևը:

Բացի այդ, Ուզբեկստանի խորհրդարանի գերագույն պալատում, արտաքին գործերի և առևտրի նախարարություններում կայանալու են թուրքական պատվիրակության բանակցությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: