Հայերեն   English   Русский  

Սաուդյան Արաբիան ընտրվել է ՄԱԿ-ի կանանց իրավունքների հանձնաժողովի անդամ


  
դիտումներ: 300

Սաուդյան Արաբիան ընտրվել է ՄԱԿ-ի կանանց իրավունքների հանձնաժողովի անդամ, ինչն առաջացրել է մարդու իրավունքների պաշտպանության խմբերի զայրույթըԼ

Այդպիսով, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, թագավորությունը դառնում է 45 երկրներից մեկը, որը պետք է «պաշտպանի կանանց իրավունքները, հսկի ամբողջ աշխարհում կանանց կյանքի ընթացքը, եւ ձեւավորի գենդերային հավասարության եւ կանանց հզորացման չափանիշներ»:

Այս ամենը չափազանց տարօրինակ է թվում, եթե հաշվի առնենք, որ ծայրահեղ պահպանողական իսլամական թագավորությունը ունի տղամարդկանց եւ կանանց միջև գենդերային անհավասարության պետական քաղաքականություն:

«Յուրաքանչյուր Սաուդցի կին պետք է ունենա տղամարդ խնամակալ, որը պետք է ընդունի բոլոր կարեւոր որոշումներ նրա փոխարեն` վերահսկելով կնոջ կյանքը` ծննդյանպահից մինչեւ մահ», - բարձրաձայնում է ՄԱԿ-ի դիտորդական առաքելության տնօրեն Հիլել Նոյերը:

Նշենք, որ Սաուդյան Արաբիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ կանանց արգելում է մեքենա վարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: