Հայերեն   English   Русский  

ՀՀ Սահմանադրական դատարանը սկսել է քննել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայցը


  
դիտումներ: 3530

Հայաստանի Սահմանադրական դատարանը ձեռնամուխ է եղել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին վերաբերող հայցի քննությանը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կողմերին հիշեցրել է իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, ինչպես նաև նշել, որ անթույլատրելի է ելույթներն օգտագործել քաղաքական հայտարարությունների համար:

Զեկուցող Արևիկ Պետրոսյանը նշել է, որ վեճի առարկան ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումն է և մանդատների բաշխումը: Միաժամանակ, մերժվել է ընտրությունների օր նշանակելու մասով բողոքը:

Հիշեցնենք, որ որպես պատասխանող կողմ է հանդես գալիս ԿԸՀ-ն, համապատասխանողներն են դատախազությունն ու ոստիկանությունը: Նրանցից պահանջվել են իրավախախտումների մասին նյութերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: