Հայերեն   English   Русский  

Հայաստանի ձյուդոյիստների բրոնզե փայլով պարգևները


  
դիտումներ: 608

Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքում կայացած ձյուդոյի պատանիների միջազգային ներկայացուցչական մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում էր 12 ձյուդոյիստ: Հ
Ստուգատեսին մասնակցում էին նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Չեչնիայի, Ինգուշեթիայի, Դաղստանի, Կաբարդինա-Բալկարիայի, Կրասնոդարի երկրամասի ուժեղագույն ձյուդոյիստները:

Մասնակիցների քանակը հաշվի առնելով, մրցաշարն ընթացավ օլիմպիական մրցակարգով և կիսաեզրափակչում պարտվողները առանց սփոփիչ գոտեմարտերի գրավեցին երրորդ մրցանակային տեղը:
Հայաստանի հավաքականից բրոնզե պարգևների արժանացան Գասպար Հայրապետյանը (46 կգ), Գոռ Հովսեփյանը (50 կգ), Դավիթ Գաբրիելյանը (55 կգ), Աշոտ Խաչատրյանը (60 կգ) և Տիգրան Դանիելյանը (60 կգ):
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը, առաջ թողնելով միայն Ինգուշեթիայի և Ադրբեջանի ներկայցուցիչներին, գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
2015-ի հունվարին կկայանա այս տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը և վերջնակնորեն կհամալրվի մեր երկրի պատանեկան հավաքականը: Այն մասնակցելու է Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, պատանիների Եվրոպական օլիմպիական օրեր փառատոնին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: