Հայերեն   English   Русский  

Ռուբեն Հարությունյանը` Ֆրանսիայի մինչև 14 տարեկանների չեմպիոն


  
դիտումներ: 261

Ապրիլի 16-23-ը Բելֆորում տեղի ունեցան Ֆրանսիայի պատանեկան առաջնությունները, որոնց մասնակցում էին շուրջ 1500 պատանի շախմատիստ:

Մինչև 14 տարեկանների մրցաշարում հիանալի հաջողության հասավ մեր հայրենակից Ռուբեն Հարությունյանը, ով 113 մասնակիցների մեջ ցույց տվեց լավագույն արդյունքը և հռչակվեց Ֆրանսիայի մինչև 14 տարեկանների չեմպիոն: Այս արդյունքի շնորհիվ Հարությունյանը դարձավ Ֆրանսիայի պատանեկան հավաքականի անդամ և իրավունք նվաճեց մասնակցելու աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին:

Հարությունյանը հանդիսանում է ՀՀ վաստակավոր մարզիչ Վրեժ Օրդյանի սանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: