Հայերեն   English   Русский  

​Պորտասար (Գյոլբեքլի թեփե) բլրի վրա հայտնաբերվել են հնագույն աղետի մասին վկայություններ


  
դիտումներ: 847

Մեծ Բրիտանիայի Էդինբուրգյան համալսարանի հետազոտողների խումբը այժմյան Թուրքիայի հարավարևելյան հատվածում (Ուռհա՝ Եդեսիա քաղաքից 14կմ հյուսիս-արևելք) գտնվող Գյոլբեքլի թեփե կամ Պորտասար կոչվող նեոլիթյան շրջանի կրոնածիսական համալիրի քարե սյուների վրա հայտնաբերել է արտասովոր պատկերներ:

Գիտնականների կարծիքով այդ պատկերները կապված են գիսաստղի ընկնելու հետ: Մասնագետները գտնում են, որ պատկերները կապ ունեն աստղագիտական երևույթների և համաստեղությունների հետ. այս մասին են վկայում համակարգչային մոդելավորման արդյունքները: Նկարի վրայի կերպարներից մեկը անգլուխ մարդն է, որը նրանց կարծիքով ցույց է տալիս լուրջ ավերածությունների և զոհերի մասին: Ըստ մասնագետների, այդ պատկերներն արվել են վերջին սառեցման ժամանակաշրջանի ավարտին:

Գրենլանդիայից վերցված նմուշները ցույց են տալիս, որ երկրագնդի հազարամյա սառեցումը կարող էր տեղի ունենալ գիսաստղի հետ բախման հետևանքով: Վարկածներից մեկի համաձայն դա տեղի է ունեցել մ.թ.ա 10950 տարի առաջ:

Էդինբուրգյան համալսարանի գիտնականները կարծում են, որ հենց այդ իրադարձություններն են ոգեշնչել Պորտասարի բնակիչներին ստեղծել նման տարօրինակ պատկերներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: