Հայերեն   English   Русский  

Վազգեն Մանուկյանն ընդունել է «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավարին


  
դիտումներ: 1925

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին:

Հանդիպման ընթացքում շոշափվել են Հայոց Ցեղասպանության խնդիրը, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ազատության, հավասարության, արդարության հարցերը, նեոլիբերալիզմի հետևանքով հասարակություններում առաջացող սոցիալական բևեռացումը և այլն:

Քրիստոֆ Աբբասը նշել է, որ հիացած է հայ ժողովրդի արդարության ձգտումով` հատկապես Հայոց Ցեղաասպանության միջազգային ճանաչման և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: