Հայերեն   English   Русский  

Կառլսեն-Անանդ` ոչ-ոքի


  
դիտումներ: 705

Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կառլսեն-Վիշվանաթհան Անանադ մրցամարտի 5-րդ պարտիայում սպիտակ խաղաքարերով հանդես էր գալիս Անանդը: Մրցակիցները, 34 քայլ կատարելուց հետո, խաղաղ դաշն կնքեցին:

Դա մրցամարտում 3-րդ ոչ-ոքին է: Գրոսմայստերները սպիտակներով մեկական հաղթանակ են տարել: Վաղը կկայանա մրցամարտի 6-րդ պարտիան:

Հաշիվը հավասար է` 2,5:2,5:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: